Գյուղացիները չեն օգտվում պետական ծրագրից․ խոշոր հողատերերն են հիմնում ինտենսիվ այգիներ

Գյուղացիները չեն օգտվում պետական ծրագրից․ խոշոր հողատերերն են հիմնում ինտենսիվ այգիներ

Hetq.am-ը գրում է՝ «Տարիներ շարունակ գյուղատնտեսները բողոքում են հողագործության ցածր եկամտաբերությունից, ոռոգման ջրի սակավությունից, եղած ջրի վատ կառավարումից, պտուղ-բանջարեղենի ցածր գնից։ Գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունները, սովորաբար, չեն դժգոհում։ 2018 թ․-ից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրահանգեց, որ գյուղատնտեսությունը Հայաստանում չի զարգանում գյուղացիների մտածողության պատճառով։ Որպես հիմնավորում նա մատնացույց էր անում եղած այգիների անշուք տեսքը, ավանդական ծառերը, ավանդական հողագործությունը և այլն։ «Հողի մշակման կուլտուրան պետք է փոխվի, այս կուլտուրայով հնարավոր չի անել այնպես, որ այն գյուղացուն հարստացնի, իմ պատասխանը էտա, մտածողության փոփոխություն է պետք»,- 2020 թ.-ի գարնանը ավարտելով իր շրջայցը Արարատի մարզիինտենսիվ այգում՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունը հաջորդ տարի ընդունեց ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման 2021-2025 թվականների ծրագիրը, որը բաղադրիչ ուներ։ Առաջինը՝ վարկերի տոկոսների սուբսիդավորում և ինտենսիվ այգի հիմնելու դեպքում կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում։ «Հետք»-ն ուսումնասիրել է պետական ծրագիրը, դրանից օգտվել ցանկացողների ցանկը, օգտվածների թիվը, հիմնած այգիների մակերեսները և պարզել, որ ծրագրի շահառուները ոչ թե շարքային գյուղացիներն են, այլ խոշոր հողատերերը։ Հիմնված այգիների գերակշիռ մասը պատկանում է խոշորներին, ինչպիսիք են «Սպայկան», «Գրինկոն» և այլն։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների և այգեգործների հետ, ուսումնասիրել ենք մեծածավալ տվյալներ, վերլուծել դրանք։ Ինտենսիվ այգեգործության զարգացման պետական օժանդակության ծրագիրը արդյունք գրանցեց՝ հիմնվեցին նոր այգիներ, բայց դրա շահառուն դարձան ոչ թե շարքային գյուղացիները, այլ խոշոր հողատերերը՝ մեծ կապիտալ ունեցող ընկերությունները։ Իսկ գյուղացիները շարունակում են ավանդական եղանակով այգիներ հիմնել և սակավ ջրով դրանք ոռոգել։ Պետական ծրագրերը գյուղացիների համար չեն։»

Ամենաընթերցված

ԵՄ-ն Ուկրաինայում խաղաղություն է ցանկանում ուժի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

ԵՄ-ն Ուկրաինայում խաղաղություն է ցանկանում ուժի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Մակրոն. Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ԵՄ երկրների համար

Մակրոն. Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ԵՄ երկրների համար

Մոսկվան Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը կդիտարկի որպես ՆԱՏՕ-ի ներքաշում հակամարտության մեջ. Լավրով

Մոսկվան Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը կդիտարկի որպես ՆԱՏՕ-ի ներքաշում հակամարտության մեջ. Լավրով

Լարսը բացվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար

Լարսը բացվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար

Ընդ որում, ազատ արհմիությունների դերակատարությունը պակաս կարեւոր չէ, քան. Լևոն Շիրինյան

Ընդ որում, ազատ արհմիությունների դերակատարությունը պակաս կարեւոր չէ, քան. Լևոն Շիրինյան

ՀՀ նախագահը նոր նշանակումներ է արել

ՀՀ նախագահը նոր նշանակումներ է արել